Փարիզում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկել է ԱՄՆ նախագահի հետ կայացած հեռախոսազրույցում՝ ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ։ Մակրոնը ներկայացրել է Փարիզում նախագահ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մանրամասները՝ գրում է Le Monde-ը։               
 

Եվրոպացիները չեն ցանկանում համարվել պարտված կողմ, բայց խաղաքարտեր չունեն ձեռքներին

Եվրոպացիները չեն ցանկանում համարվել պարտված կողմ, բայց խաղաքարտեր չունեն ձեռքներին
22.11.2025 | 17:02

Ինչու է Եվրոպան դեմ ուկրաինական պատերազմի ավարտի ԱՄՆ առաջարկած ծրագրին, և ինչ կապ ունի դա մեզ հետ։

Կենտրոնանանք պատճառներից ամենակարևորի վրա։

Ցանկացած պատերազմ ավարտվում է բանակցություններով, որի ժամանակ որոշվում է հետպատերազմյան նոր ստատուս քվոն։ Հատկապես կարևոր է, թե որ կողմերն են հաղթող, և որոնք` պարտված։

Հաղթող կողմերը միմյանց հետ ֆիքսում նոր իրավիճակն՝ ըստ իրենց շահերի։

Ուկրաինական պատերազմի կանգնեցման պայմանների համար բանակցում են ԱՄՆ-ը և Ռուսաստանը՝ եվրոպացիներին ուղղակի տեղյակ պահելով արդյունքների մասին։ Այդպես վարվում են պարտված կողմի հետ։

Այդյունքում՝ Ուկրաինայի հետ միասին պարտված կողմ են դառնում Ֆրանսիան, Գերմանիան, Բրիտանիան. նրանք ոչ թե սեղանի շուրջ են, այլ՝ սեղանի վրա, որպես «ուտեստ»։ Մոտավորապես այն վիճակում են, ինչպիսին մենք՝ 2020 թվականից սկսած։

Առաջին անգամ եվրոպական պատերազմի արդյունքները որոշելու ժամանակ եվրոպական կողմ չկա բանակցությունների սեղանի մոտ։

Եվրոպացիները դիմադրում են, չեն ցանկանում համարվել պարտված, բայց խաղաքարտեր չունեն ձեռքներին։

Ինչ կապ ունի դա մեզ հետ։

Դա նշանակում է՝ Հարավային Կովկասում, և ոչ միայն այստեղ, ԱՄՆ-ն ու Ռուսաստանն են որոշում կայացնելու։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 707

Մեկնաբանություններ